Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանը կսպասարկի բասկետբոլի Ա լիգայի խաղերը

Սպորտ
unnamed116

Մարտի 17-ին մեկնարկող բասկետբոլի Ա լիգայի 1/2 եզրափակիչ հանդիպումների գլխավոր մրցավարը կլինի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Միմյանց հետ ուժերը չափելու են «Արթիկ» -ՖԻՄԱ եւ «Ուրարտու» - «Արցախ» զույգերը: Այդ փուլը տեղի է ունենալու 2 հաղթանակ սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում 3-րդ հանդիպումը կանցկացվի առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում: Ձեզ ենք ներկայացնում Ա լիգայի 1/2 եզրափակիչ հանդիպումների օրացույցը. Առաջին հանդիպումներ 17.03.2018, ժամը 13:00՝ «Արթիկ» - ՖԻՄԱ 17.03.2018, ժամը՝ 19:45, «Ուրարտու» - «Արցախ», «Միկա» մարզահամալիր   Պատասխան հանդիպումներ 24.03.2018, ժամը 19:00՝ «Արցախ» - «Ուրարտու», Ստեփանակերտ 03.04.2018, ժամը 19:00՝ ՖԻՄԱ - «Արթիկ»,  Օլիմպավան