Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազոնների վրա կրպակներ են կառուցում. ահազանգ

Հասարակություն
baxshyan3-1

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ահազանգում է, նշելով, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գազոնների վրա կրպակներ են կառուցվում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.

«Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են տարեկան 25 հազար դրամով, կառուցվելուց հետո դրանց տերերը վարձով կտան ամսական տասը անգամ ավել գումարով։

Բավական չէ այսպես ավերում են քաղաքը, քաղաքի բյուջե էլ մուտք չեն գործում լուրջ գումարներ, որոնցով կարող են հիմնանորոգել մանկապարտեզների այն շենքերը, որոնք անտերության են մատնված։ Բա սա մայրաքաղաքի կառավարո՞ւմ է, ժողովրդի ասած՝ սա տնաքանդություն է»: