Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ԿԱ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը 2009թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում առաջին պարտությունը կրեց, նվազագույն 0:1 հաշվով զիջելով Իսրայելի հավաքականին:

Մինչ այդ հայ ֆուտբոլիստուհիները 1:1 հաշվով էին ավարտել հանդիպումը Բոսնիայի հետ: Վերջինս 2-րդ տուրում խոշոր 4:1 հաշվով պարտության է մատնել Լատվիային, որն առաջին տուրում 0:3 հաշվով զիջել էր Իսրայելին:

Նոյեմբերի 23-ին կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Լատվիայի հավաքականի հետ եւ խոշոր հաշվով հաղթելու դեպքում կարող է դուրս գալ հաջորդ փուլ, եթե, իհարկե, զուգահեռաբար կայանալիք մրցավեճում Բոսնիան պարտվի Իսրայելին: