Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետախուզվողը Վիեննայից ժամանեց Երևան ու բերման ենթարկվեց ոստիկանություն

Պաշտոնական
15210975032733

Մարտի 14-ին, ժամը 6.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Արթին Կ.-ն, որը 2016թ. հուլիսի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: ...........................

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը` ՀՀ Դալար գյուղում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին, ժամը 10.30-ին, Դալար գյուղից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Էդգար Բ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 1-ից ՌԴ ՆԳՆ հարավային վարչական դեպարտամենտի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: ..........................

Հայտնաբերվեց Խաշթառակում

Մարտի 14-ին ժամը 18.20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Խաշթառակ գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վահե Վ.-ին, որը 2011թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: