A
A
ԵԽԽՎ բանաձևում արձագանք կլինի Ալիևի նոր թափ հավաքող հայատյացության քարոզարշավին
ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը գրառում է արել ֆբ-յան իր էջում.
ԵԽԽՎ իրավական հարցերի և ՄԻ հանձնաժողովի նիստ Փարիզում
Ուրախ եմ, որ հանձնաժողովը կողմ քվեարկեց բրիտանացի պատգամավոր Լիամ Բիրնեի «Հակագործողություններ ահաբեկչությանը» վերտառությամբ զեկույցի նախագծում իմ հետևյալ առաջարկության ներառմանը. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է անդամ պետությունների ղեկավարների և անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչների՝ ատելություն պարունակող ելույթների բոլոր դեպքերը, որոնք առաջնորդում են իրենց ժողովուրդներին դեպի հետագա արմատականացում՝ քարոզչություն ծառայելով ատելության և բռնությունների համար»։
Սա, որ շուտով կդառնա ԵԽԽՎ բանաձևի մի մաս, արձագանք է Ադրբեջանի նախագահ Ալիևի և իր վարչակարգի նոր թափ հավաքող հայատյացության քարոզարշավին ԵԽԽվ-ի կողմից՝ ահաբեկչության և ռադիկալիզմի դեմ պայքարին նվիրված բանաձևում...