Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դու վճարում ես, բայց ստիպված ես կանգնած երթեւեկել» (տեսանյութ)

Հասարակություն
hayeli-qnarik

Սպառողը պետք է կիրթ լինի։ Շուկայի թագավորը հենց սպառողն է, բայց մեզ մոտ ինչ բռնի ձեւով տալիս են , մենք դա օգտագործում ենք, ասում է «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը։ «Մենք ամեն քայլափոխին տեսնում ենք, թե ինչպես են ոտնահարում մեր՝ սպառողներիս շահերը։ Ըստ օրենքի 14 օրվա ընթացքում պարտավոր են գնված ապրանքը հետ վերցնել, բայց ամեն օր 10 զանգ ենք ստանում, որ գնված ապրանքը հետ չեն վերցնում։ Այդ հասարակ բանը չի մտել մեր վաճառողների ուղեղի մեջ»։ Սպառողների իրավունքը խախտվում է նաեւ հասարակական տրանսպորտում. «Դու վճարում ես, բայց ստիպված ես կանգնած երթեւեկել»։ Ըստ Մելիտա Հակոբյանի, շատ են բողոքները կապված բջջային հեռախոսների որակի հետ։ Հեռախոսները մաքսակետում պատշաճ չեն ստուգվում եւ արդյունքում տուժում է սպառողը։ Սպառողների իրավունքները խախտվում են, որովհետեւ սպառողները քիչ իրազեկ են, ավելացնում է Մելիտա Հակոբյանը։ Հարցին, որ սպառողը եթե հանդիպի որեւէ կազմակերպության դիմադրությանը, ապա ինչպես վարվի այդ դեպքում։ Մելիտա Հակոբյանը նշեց, որ սպառողը իր իրավունքը կարող է պաշտպանել դիմելով դատարան։ «Այս տարիների ընթացքում 600 դատական հայց ենք շահել, ընդամենը մեկ դեպք է եղել, որ որոշում են կայացրել հօգուտ տնտեսվարողի»։