Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական բախում պատգամավորների միջև Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

Քաղաքականություն
AEBA9EFC-1906-4114-94D9-392C7ADE5265_w1023_r1_s

Թուրքիայի խորհրդարանում ընդունվեց ընտրական կարգերի մասին նոր օրենք, որը քննադատության է արժանացել ընդդիմության կողմից: Խորհրդարանում դրա ընդունումից հետո գրանցվեցին բախումներ։
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ընտրությունների կարգի վերաբերյալ մի օրինագիծ, որը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից: Օրինագծի հակառակորդները կարծում են , որ այս փոփոխուփյունները կնպաստեն ընտրակեղծիքների տարածմանն ու ընտրությունների արդար ընթացքի խափանմանը: Խորհրդքարանում բախում է գրանցվել ընդդիմադիր ու իշխանամետ պատգամավորների միջև այն բանից հետո, երբ հայտարարվեց օրինագծի ընդունման մասին: Օրինագծի հակառակորդները հայտնում են, որ այս փոփոխությամբ Ընտրական բարձրագույն խորհրդին է տրվում լայն լիազորություններ, ներառյալ ընտրատեղամասերի միավորման և քվեատուփերի տեղաշարժման վերաբերյալ: Քվեաթերթիկների վրա չի դրվի տեղական ընտրատեղամասի կնիք: Այս որոշումները կայացվել են անցած տարի հանրաքվեի ընթացքում, որոնք քննադատության լայն ալիք են բարձրացրել: Այս նոր օրենքը նաև թույլ է տալիս անվտանգության ուժերի մուտքն ընտրատեղամաս, եթե դա պահանջի որևէ ընտրող: Իշխանություններն այս դրույթը բացատրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ միջոցառումներով, հատկապես քրդերով բնակեցված հարավային շրջաններում: Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, պնդում են, որ անվտանգության ուժերի ներկայությունն ընտրատեղամասերում կխափանի ընտրությունների թափանցիկությունն ու արդար ընթացքը: