Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանիի» փոխնախագահի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Պաշտոնական
Karapet-Aghajanyan

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի(արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումն այն մասին, որ փաստաբան Կարապետ Աղաջանյանը՝ պատասխանելով մեկ այլ փաստաբանի գրառմանը նշել էր, որ նրա հայտնած տեղեկատվությունն անհիմն, սուտ ինֆորմացիա է և գրել էր հայհոյախառն արտահայտություններ։ Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը: