Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թամարա Գվերդցիթելին հանդես կգա Երեւանում

Մշակույթ
tamara

 Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին՝ ապրիլի 12-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ: Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով: Համերգը կազմակերպում է Արվեստների պատկերասրահ մշակույթային հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։