Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղմթերք վերամշակողը ազատվում է եկամտահարկից

Հասարակություն
unnamed38

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է 2018 թվականի հունվարի 1-ից գործում է ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ՝ օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն: Այսինքն` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանք ձեռքբերելիս այդ անձանց վճարած եկամուտներից եկամտային հարկ չեն հաշվարկում (եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում): Միաժամանակ, վերոնշյալ արտոնության կիրառման համար անհրաժեշտ են ֆիզիկական անձի` գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը հիմնավորող փաստաթղթեր (օրինակ, գրավոր կնքված պայմանագիր` վաճառողի տվյալներում «գյուղատնտեսական արտադրանքի արտադրող» նշումով կամ տեղեկանք կամ համանման այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են ֆիզիկական անձի` վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը): ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին