Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զորավարժությունները կարող են վերածվել հստակ գործողությունների» (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan

Ռազմական տեխնիկայի առումով և ռազմական պոտենցիալի առումով Ռուսաստանն աշխարհում թիվ առաջինն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Պուտինի բոլոր հարցազրույցներում ցույց է տրվում, թե ինչ վիճակում է Պուտինն ընդունել Ռուսաստանը, և թե ինչ վիճակով է մտնում հիմա նախընտրական շրջան: Պուտինյան ուղերձները հատկապես աչքի են ընկնում նրանով, որ ցույց է տրվում , թե Ռուսաստանի Դաշնությունն աշխարհի կարևորագույն բևեռներից է»:    Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ այս անգամ կարողացել են տեխնիկապես կատարելության հասնել. «Եթե որևէ մեկը 90-ական թվականներից հետո չէր կասկածում, որ Ռուսաստանը տրոհվելու է, Պուտինն ընդունեց ըստ էության գոյություն չունեցող պետություն, և 4-րդ նախընտրական շրջանում ցույց է տալիս, որ Ռուսաստանը գոնե ռազմական առումով թիվ մեկ պետությունն է»: Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի թե արևմուտքի, թե արևելքի հետ, բայց պետք է շատ ճիշտ գնահատենք ուժերի հարաբերակցությունը: Խոսելով ադրբեջանական զորավարժությւնների մասին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, լայնամասշտաբ զորավարժություններ է անում: «Մենք ինքներս պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի, ցանկացած ոտնձգության ու կարողանանք շատ ավելի ուժեղ պատասխան տալ: Մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք, որ զորավարժությունները կարող են վերածվել հստակ գործողությունների»: