Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունն այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին

Կարևոր լուրեր Պաշտոնական
15209229598272

Հարգելի քաղաքացիներ, 2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ` տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար: Ճանապարհային ոստիկանություն