Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հզոր Հայաստան հնարավոր է կառուցել հզոր կանանց միջոցով». Անտոնի Սվիտալսկի

Մշակույթ
ARS_2246

Այսօր տեղի է ունեցել ցուցահանդես` նվիրված կանանց տոնին: Ցուցահանդեսը ֆոտոպատմություններ են: Լուսանկարները պատմում են կանաց մասին, որոնք Հայաստանում բիզնես ունեն: Եվրոպական միությունից աջակցություն ստանալով` նրանք կարողացել են իրականացնել իրենց նպատակները: Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին խոսելով հասարակությունում կանաց դերի մասին, նշեց.«Կանայք կարող են հաջողել բիզնեսում և մենք այսօր կարող ենք դա փաստել: Մյուսների հաջողությունները պետք է ոգևորեն այլոց: Համոզված ենք, որ Հայաստանի թաքնված պոտենցիալը կարող ենք օգտագործել երկրի տնտեսական զարգացման նպատակով»: Կին ձեռնարկատերերը միայն Երևանից չէին, հիմնական շեշտը դրված էր մարզերում բիզնեսը զարգացնելու վրա: Մասնագիտությամբ քիմիկ  Լուսինե Բարաթյանը 2016 թվականին շահել է գրանտ,համապատասխան սարքեր է ստացել նվեր ու Վանաձորում հիմնել իր բիզնեսը: «Զբաղվում եմ կիսաֆաբրկատների արտադրությամբ, ֆուրշետների կազմակերպմամբ ու լանչերի առաքմամբ : Շատ ուրախ եմ, քանի որ շատ եմ ցանկացել ունենալ այդ բիզնեսը»: 2017 թվականին Հայաստանում ճանաչվել է տարվա լավագույն արտադրող: «Հայաստանում ամենաշատ տեսականին մերն է` շուրջ 30 տեսակ»: ՀՀ ում 25 տարեկանից բարձր կանանց 18 տոկոսը աշխատանք չունենալու փաստով մտահոգված Անտոնի Սվիտալսկին կարևորում է նախաձեռնող լինելու փաստը: «Դժբախտաբար հետխորհրդային տարածաշրջանում ՀՀ-ն հանդիսանում է ամենավերջին երկիրը կանանց գործազրկության մակարդակով:Շատ կարևոր է, որ կանայք իրենց ուժերով ստեղծեն բիզնեսը: Մենք մեծապես նպաստում ենք կանանաց ներգրավվմանը ինչպես քաղաքականության, այնպես էլ բիզնես ոլորտում»: Գոհար Մնացականյանի բիզնեսը Սևան քաղաքում  է: «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը երիտասարդ է. յոթ ամիս է, ինչ գործում է: «Փոքր քաղաքներում խնդիր կա մշակությանի ժամանցի: Մենք ստեղծել ենք այն անկյունը, որտեղ հանդիպում են  մշակութային ժամանց կերտողներն ու դրա կարիք ունեցողները:  Գոհարը մասնագիտությամբ նկարիչ մանկավարժ է «Սովորելուց հետո, երբ վերադառնում ես փոքր քաղաք, ոչ մի բան չունես անելու, հայտնվում ես մի կեղտոտ միջավայր, որտեղ կարող ես լճանալ: Իմ մաշկի վրա  զգալով խնդիրը` որոշեցի ստեղծել այս բիզնեսը»: Իր ելույթում Եվրոպական Միության դեսպանը կոչ արեց կանաց` իրենց ձայնն ավելի լսելի դարձնել:« Հզոր Հայաստանը հնարավոր է կառուցել հզոր կանանց միջոցով, որովհետև հայ կանայք ուժեղ են նվիրված, կառուցողական»:   Մերի Հովհաննիսյան