Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլան» - «Արսենալ»՝ 0:2. Հանթանակ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1miki-1-2

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց իտալական «Միլանին»:   Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մրցակցի տուգանային հրապարակում խափս տվեց իրենց հսկող պաշտպանին եւ հուժկու հարվածով գրավեց դարպասը: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 4-րդ րոպեին աչքի ընկավ Աարոն Ռեմզին, որը մենմենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց եւ երկրորդ անգամ գրավեց Դոնարումայի պաշտպանած դարպասը:   Երկորդ խաղակեսը չնայած անցավ տանտերերի խաղային առավելությամբ, սակայն նրանց կատարած 11 հարվածներից ոչ մեկը չհասավ նպատակին: Այդպիսով, «Արսենալը» 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ մտնելու համար:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: