Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդի աղջկան էլ չեն կարող ամուսնացնել, եթե չցանկանա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MjE5T1eoxqM

Զուզանի համար սովորական է ամեն օր կտրել 1 կմ  ճանապարհ՝ կանգառ   հասնելու եւ  դասի գնալու համար։    Նա ապրում է Արագածոտնի մարզի Ափնա գյուղում,  որը Երևանից հեռու է մոտ 40 կմ:  Զուզանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի  միակ եզդի ուսանողուհին է ։ «Մեր  համայնքում շատ քիչ աղջիկներ կան, ովքեր ընտրել են այս մասնագիտությունը, որովհետև ստիպված ենք լինում շատ մարդկանց հետ շփվել, անընդհատ շարժման մեջ ենք գտնվում, և եթե նույնիսկ մասնագիտանում են այս ուղղությամբ, ամուսնանալուց հետո  չեն շարունակում գրեթե»,-ասում է նա։ Մասնագիտությունը ընտրելիս նրանց  տանն էլ է քննարկում եղել.  «Մայրս իմ կողքին էր, բայց հայրս այլընտրանք էր առաջարկում՝ այ, օրինակ, կարող ես դառնալ բժիշկ կամ ուսուցչուհի, բայց երբ որ ասացի, թե ինչու եմ ուզում այդ ֆակուլտետն ընդունվել, հայրս համաձայնվեց և ոչ մի խնդիր չառաջացավ» Լրագրությունը  ընտրել է  ոչ միայն նրա համար, որ դուր էր գալիս,  իր նպատակն է բարձրաձայնել համայնքի խնդիրները։  «Ըստ եզդիական համայնքի էսպես, չակերտավոր ասած, ավանդույթների՝ եզդի աղջիկը պետք է կրթություն չստանա, պետք է շուտ ամուսնանա, բայց կան դրանից դուրս նաև այլ աղջիկներ, ովքեր ընտրում են ի վերջո ինչ-որ մասնագիտություն, կարողանում են հաղթահարել կարծրատիպերը և կրթություն ստանալ: Մենք սերնդի դաստիարակողներն ենք , և ինչքան կիրթ լինենք, այնքան սերունդը ավելի կիրթ կլինի, և այդ կիրթ սերունդը մեր համայնքի հիմքն է, ապագան»,- նշում է նա։ Եզդիական համայնքի ներկայացուցիչներից շատերը բողոքեցին, երբ այս ուսումնական տարվանից 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր։  Եզդի աղջիկներից շատերը 9-ամյա  կրթություն են ստացել, եւ 18-ը չլրացած ամուսնանում՝ հակառակ օրենքով սահմանված տարիքի։   Զուզանը այդպիսի բազմաթիվ դեպքեր գիտի, բակց  վստահ է, եթե աղջիկը չի ցանկանում,ոչ մի ծնող չի կարող ստիպել ամուսնանալ։  Զուզանը նաև ստեղծագործում է, հիմա աշխատում եմ բանաստեղծությունների է  առաջին ժողովածուի վրա: