Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 կգ –ից մինչեւ 1տ արտադրանք. Կանայք՝ բիզնեսում (տեսանյութ)

Հասարակություն
kin

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի  քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհին 3 տարի առաջ որոշեց սիրելի աշխատանքը համատեղել  բիզնեսի հետ: Լուսինե Բեջանյանի հիմնած կոոպերատիվը 12 աշխատակից ունի. «Աշխատում ենք ստանալ էկոլոգիապես մաքուր լոլիկ:  Բոլորը գիտեն, որ Լճկաձորի լոլիկը լավն է»,- ասում է Լուսինե Բեջանյանը: Սահմանամերձ գյուղում բիզնեսով զբաղվելը հեշտ չէ, հիմնականում իրացման խնդիր է լինում: Լուսինեն ցանկություն ունի նաեւ ձիթապտուղ աճեցնելու: Այն հնարավոր կլինի միայն համայնքում ջրի հարցը լուծելուց հետո: 19 տարի առաջ Կարինե Ղուկասյանի Լոռու մարզի Փամբակ համայնքում հիմնած ֆերմայում ընդամենը  7 կով կար, հիմա անասունների գլխաքանակը հասել է 35-ի: «Մտածեցի արտադրել բիո յոգուրտներ: Սկզբնական շրջանում արտադրում էինք միայն դեղձի եւ խնձորի, իսկ հիմա արդեն ծիրանի, մոշի, թվով 7 տեսակ»: Արտադրանքի տեսականին տարիների ընթացքում ընդլայնվել է՝  Նարինե կաթնաթթվային սնունդ, մածուն, պանիր, կարագ: Կարինե Ղուկասյանը մտահոգություններ ունի հարկայի օրենսդրության փոփոխությունների հետ կապված. «Մենք չենք հասցնում այդ փոփոխությունները մարսել, միայն տուգանվելուց հետո ենք հասկանում, որ փոփոխություններ են տեղի ունեցել օրենքում: Բացի այդ, մեզ մոտ դեռ պահպանվում է ձեռքի կիթը, ակնկալում ենք ոլորտում համակարգային փոփոխություններ»: Մեղրիի բնակիչ Լուսինե Պողոսյանի համար արեւածագի հետ արթնանալը  հաճելի զբաղմունք է: 8 հզ քառ մետր այգում արքայանարինջ, թուզ ու նուռ է աճեցնում, հետո թարմ մրգերից չիր պատրաստում: «200կգ չիր եմ պատրաստել ամենասկզբից, հիմա արտադրում ենք 1 տոննա: 10 տոննայի պահանջարկ կա Մոսկվայից»: Ամուսնուն կորցնելուց հետո հիմնական աշխատանքը կատարում է իր 4 երեխաների հետ: Լուսինեի միակ խնդիրը սեփական տրանսպորտային միջոց ունենալն է։ Գումարը մեծ մասը  տրամադրում է տաքսիներին։    Տարբեր մարզերում բնակվող այս կանայք այսօր Երեւանում   էին ՝մասնակցելու «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությանը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի և Գյուղատնտեսական դաշինքի կազմակերպած «Գյուղմթերքի կին հերոս» ազգային ամենամյա մրցանակաբաշխությանը   22 կին  արժանացան խրախուսական մրցանակների: