Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն իր պատմության ընթացքում առաջին միավորն է վաստակել՝ հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը Բոսնիայի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնության ընտրական Ա2 խմբում ընդգրկված Հայաստանի կանանց հավաքականը մինչ այս անցկացրած բոլոր հանդիպումներով պարտվել էր գերխոշոր հաշիվներով՝ չխփելով ոչ մի գնդակ:

Սակայն ընթացիկ ընտրական փուլի անդրանիկ մրցավեճում հայ ֆուտբոլիստուհիները կարողացել են առաջին միավորը վաստակել եւ այժմ ընթանում են Ա2 խմբի 2-րդ հորիզոնականում: Խմբի մյուս մրցավեճում Իսրայելը 3:0 հաշվով հաղթել է Լատվիային եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: