Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ասատրյանի հեքիաթային աշխարհը (տեսանյութ)

Մշակույթ
Ruzanna.Still056

Անորոշ տարածություն, պայմանական ժամանակ, մանկական տեսիլքներ։ Ինքնատիպ, բնավորություն ունեցող կտավներ։  Ժամանակակից արվեստի թանգարանում Տիգրան Ասատրյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների առաջին ցուցադրությունն է։ Առաջին անգամ է նա ներկայացնում նաև իր վաղ շրջանի գործերը։ Տիգրան Ասատրյանի նկարներն իր կյանքի փիլիսոփայությունն է.  «Իմ նկարների թեման, գույները փոխվում են կյանքին համընթաց։ Ինչ որ բան, ինչպես մեր առօրյայում՝ լուսավորվում է, ինչ որ բան էլ՝ անհետ կորչում։ Առաջ համոզված էի, որ նկարչի համար կարևորը արարելն է և ոչ ցուցադրվելը։ Հիմա այլ կարծիք ունեմ»,- ասում է նկարիչը։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 21-ը։