Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ուռենի հատելու համար նշանակվել է 100 000 դրամ տուգանք

Պաշտոնական
bnapahpanutyan-logo

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած  ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 19 իրավախախտում, 39-ի (34-ը՝ նախկինում հայտնաբերված)  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.620․000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.999.500 ՀՀ դրամ:   Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 3.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 9.989.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                    Լոռի՝  ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) հաշվարկվել է  105.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշ՝  ապօրինի ծառահատման 8 դեպքով (44 հաճարենի, 22 բոխի, 10 կաղնի, 8 ղաժի, 4 թխկի, 1 հացենի, 1 ուռենի) հաշվարկվել է 9.866.500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 5 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 ուռենի) նշանակվել է 100000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (6 բոխի, 1 կաղնի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (1,5խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։   Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի  վարչական տուգանք՝ ընդամենը 100.000 ՀՀ դրամ։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝  100.000  ՀՀ դրամի վարչական տուգանք: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 20 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքով՝ 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 41 հատ՝ 16կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, իսկ 142 հատ՝ 15 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել է  Սևանի N 1 դպրոց)։ Արարատ՝ ապօրինի որսի 1 դեպքով (10 հատ տափաստանային արտույտ)  նշանակվել է 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 10.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։   Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք, Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք, Արագածոտն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք ։ Գեղարքունիք՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։   Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 905.750  ՀՀ դրամ: