Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեյսբուքի պատը կդառնա նախկի՞նը

Հասարակություն
ad85e38600a94950298d67b091e4b745

  Ֆեյսբուքը հրաժարվել է նորությունները տարաբաժանող երկու առանձին հատված ստեղծելու մտքից։ Սոցիալական ցանցի  ղեկավարությունն որոշել է չեղարկել կայքի նոր ալգորիթմը,որը  փորձարկում էր 6 երկրներում։ Այդ երկրների ցանկում են Սլովակիան, Շրի Լանկան, Կամբոջան, Բոլիվիան, Գվատեմալան և Սերբիան: Հայաստանը չկար այդ երկրների թվում։   Հիշեցնենք, որ  սոցիալական կայքի որոշումը՝ նորությունները բաժանելու երկու առանձին մասերի, օգտատերերի շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: «Հարցումների ժամանակ մարդիկ ասում էին, որ իրենք բավարարված չեն այն տեղեկատվությամբ, որը ստանում են ֆեյսբուքում, և այդ նոր փոփոխությունը ամենևին չի օգնում ընկերական շփմանը»,- «Նյու Յորք Թայմս»-ին օրերս ասել է ֆեյսբուքի նորությունների  պատասխանատու  Ադամ Մոսերին: Նա նաև նշել է, որ փորձարկվող երկներից ստացել են բազմաթիվ քննադատական նամակներ առ այն, որ սոցկայքի նոր քաղաքականությունն ապատեղեկատվության պատճառ է դարձել: Եթե նույնիսկ Ֆեյսբուքը Հայաստանում չի փորձարկում նոր ալգորիթմը, լրատվական հոսքի սահմանափակում մեզ մոտ էլ կա այս տարվա հունվարից։ Ի՞նչ վնասներ է հասցրել տարվա սկզբից ֆեյսբուքի կողմից նորությունների հասանելիության քանակային նվազումը, փորձեցինք ճշտել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից: «Ալգորիթմի լուրջ փոփոխությունը սկսվել է հունվարից, ուստի թարմացված տվյալներ դեռևս չկան: Տվյալները կլինեն մոտավորապես երկու շաբաթից: Իհարկե, մոտավոր երևում է, որ ինչ-որ թրաֆիկի անկում կա, բայց վերջնական եզրակացություններ դեռ դժվար է անելը»,- նշեց փորձագետը: Մեկնաբանելով ֆեյսբուքի նման քաղաքականության փոփոխությունը՝ վերջինս ընդգծեց, որ դա արվել է այն պատճառով, որ նորությունները մարդկանց հոգնեցնում են: «Դրա համար նրանք երկու լուծում ունեին: Նորությունները երկու մասի բաժանելը, բայց որը չօգնեց: Այդ իսկ պատճառով ամեն ինչ գնում է դեպի լրատվականների ցուցադրության նվազումը»,- հավելեց Սամվել Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ֆեյսբուքը հունվար ամսից «Նորություններ» բաժնի համար կիրառել էր նոր ալգորիթմ՝ համաձայն որի, օգտատերերն իրենց նորությունների պատին տեսնում էին ավելի շատ ընկերների, քան լրատվական կայքերի հրապարակումները: