Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Հայաստանը ճիշտ բանակցի, կխուսափի սանկցիաներից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan-ev-Suren

Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառում համարվելու է միջուկային հարձակում, որին անմիջականորեն կհետեւի պատասխանը: «Ռուսաստանում նախընտրական շրջան է, և ամեն մեկը պետք է ներկայացնի իր ունեցած հաջողությունները»,- ասում է նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ նա գտնում է, որ ՌԴ ղեկավարը մնացած ոլորտներում լուրջ հաջողություններ չի գրանցել, մնում է շեշտադրել ամենաուժեղ  սպառազինությունների ոլորտը, որով Ռուսաստանը միշտ աչքի է ընկել: Ըստ պարոն Պողոսյանի՝ պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի հանդեպ կշարունակվի, իսկ վերջինը կփորձի աջակիցներ փնտրել Եվրոպայում, օրինակ՝ ի դեմս Բեռլուցկոնիի. «Եթե Հայաստանը կարողանա ճիշտ բանակցել, կկարողանա խուսափել սանկցիաների ներազդեցությունից»,- ասում է նա: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ այն կարծիքին է, որ եթե Ռուսաստանից զենք ձեռք բերելու համար ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Հայաստանի հանդեպ, ապա կխախտի զինված ուժերի և զենքի բալանսը տարածաշրջանում, իսկ դա չափազանց վտանգավոր երևույթ է և բխում է Ադրբեջանի շահերից: