Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգեւատրումներ անել (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր սկսվեց քննարկվել «Պետական պարգեւների, պատվավոր կոչումների, շքանշանների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների` առաջին ընթերցմամբ նախագիծը։ Այն ներկայացնում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը` նշելով, որ բոլոր պարգեւները, կոչումները մեդալները սահմանվելու են օրենքով, ինչպես նաեւ` նրանց տեսքը։ Դրանք շնորհում է ՀՀ նախագահը. «Եթե այլ կառույցներ ներկայացնում են որեւէ անձի պարգեւատրման, ապա դրա համար միջնորդում են ՀՀ վարչապետկն, նա էլ ներկայացնում է ՀՀ նախագահին»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նրան հարց ուղղելով, նշեց. «Հիմա` ՀՀ նախագահն ինքնուրույն որեւէ պարգեւատրման իրավունք ունի՞, թե ոչ, եթե ոչ, ապա` ինչու։ Ինչո՞ւ եք օրենքն այնպես ձեւակերպել, որ առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգեւատրումներ անել՞։ Փոխնախարարը նշեց, որ պատգամավորը չի սխալվում. «Ինչու նախագահն ինքնուրույն չի կարող պարգեւատրում անել, քանի որ դա բխում է Սահմանադրությունից։ Դրա համար պատվավոր կոչումները շնորհվում են վարչապետի միջնորդությամբ։ Իսկ ազգային հերոս կոչումը վերանվանվում է Հայրենիքի հերոս շքանշանով պարգեւատրված»: