Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուրգեն Եղիազարյան. Երրորդ աշխարհամարտը կասեցվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
_RSaYDs9Llc

Նոր զինատեսակի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդարարումը կասեցրեց երրորդ համաշխարհային պատերազմը և փաստեց, որ աշխարհն այլևս ոչ թե միաբևեռ է, այլ երկբևեռ: «Վլադիմիր Պուտինը բազմիցս էր հայտարարել, որ իրենք իրենց միայն պաշտպանելու են և պատերազմ չեն ցանկանում, անկախ նրանից, որ տարբեր կողմերից հրահրում են: Եթե լինի այս պատերազմը, երկրագունդը կվերանա՝ ոչ մեկ չի հաղթելու այդ պատերազմում: Եվ այս զենքը, որն ունի Ռուսաստանը, Փառք Աաստծո, կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատերազմը», -ասում է ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Նրա կարծիով՝  որքան խստանան Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, այնքան Ռուսաստանն ավելի շուտ ոտքի կկանգնի։ Ըստ բանախոսի՝ Վաշինգտոնի հակառուսական սանկցիաները ոչ թե միտված են Ռուսաստանում ժողովրդավարությանն աջակցելու, որքան հպատակեցնելու իր քաղաքականությանը, բայց հանդիպում են այդ երկրի ղեկավարության համարժեք պատասխանը: Սանկցիաները նպաստեցին ռուսաստանյան հանրության միախմբմանը, սակայն իրականում չխթանեցին տնտեսության զարգացմանը, ինչպես հայտարարվում է այդ երկրի ղեկավարության կողմից: Ըստ լեզվաբան Նարինե Դիլբարյանի՝ Ռուսաստանի համար պատժամիջոցներին հակադրվելու միակ միջոցը մնում է ուժի ցուցադրումը: «Ռուսաստանի հենարանն ու հաղթական քարտը նրա  ռազմական ուժն է: Որևէ տնտեսական առաջընթաց մենք այդպես էլ չտեսանք», - ասում է նա: Բանախոսի կարծիքով՝ պատժամիջոցների կիրառումը ստիպեց ՌԴ ղեկավարությանը գտնել հակազդեցության տարբեր ձևեր, և պատահական չէ ամերիկյան հրապարակումները, թե Մոսկվան ներազդել է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ «Բայց որքան էլ Վլադիմիր Պուտինը խոսում է զենքի մասին, պետք է խոստովանենք, որ պատերազմում են արդեն այլ տեխնոլոգիաներով: Իսկ պետք է արձանագրենք, որ այդ տեխնոլոգիանների առումով Ռուսաստանը կարծես հաղթում է», - նշում է Նարինե Դիլբարյանը: