Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյան « Մեկ շաբաթ ժամանակ ունենք որոշում կայացնելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
anNZv0As9us

«Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը թույլ չտալու համար ինձ պետք է ժողովրդի կամքը, քաղաքական պրոցեսները պիտի արտահայտեն ժողովրդի կամքը նշեց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա 18:30- ին եկել էր Ազատության Հրապարակ, նրա հետ հանդիպմանը եկել էր ավելի քան 10 ակտիվիստ, քիչ չէին շարքային քաղաքացիները: «Ես պատրաստ եմ համապատասխան պայմաններ ստեղծել ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար, առաջիկա օրերին պետք է վերջնական որոշում կայացնենք՝ ինչ ենք անելու, հետո կարող է և ուշ լինել, ժողովրդի մեծամասնությունը քաղաքական պրոցեսներից անտեղյակ է, իրազեկման ակցիաներ պիտի անենք»,- նշում է պատգամավորը: Հավաքվածներից ոմանք թեպետ չցանկացան տեսախցիկների առջև խոսել,մեզ հետ զրույցում նշեցին, որ հանրահավաքները ոչինչ չեն փոխի: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքական գործիչները կարող են հիասթափվել՝ օրինակ բերելով վերջին խորհրդարանական ընտրությունները,-« Գյուղերում մեզ ասում էին՝ ազատեք մեզ Սերժիկից, բայց վերջում նրա կուսակցությանը 70 տոկոս ձայն էին տալիս»: