Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրարանցում»՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանում (տեսանյութ)

Հասարակություն
Selector-Pro

Մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում ուղևորների կուտակում կար, ոչ ոք չէր շտապում նստել մետրո: Առիթը Բրիտանական խորհրդի կազմակերպած «Երաժշտությունը մետրոյում» ծրագիրն էր որը Selector Pro միջազգային երաժշտական ֆորումի մի մասն է կազմում:  «Այն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Շեշտը դրվել է էլեկտրոնային երաժշտության վրա, ներգրավել ենք 2 բրիտանացի հյուր: Ֆորումն իրենից ներկայացնում է մի քանի միջոցառումների շարք, այսօր ունեցանք քննարկում երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալների հետ, DJ-ների համար անցկացվեց workshop բրիտանական երաժշտության վերաբերյալ»,- ասաց Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: Հայ DJ-ները բրիտանացի կոլեգայից հիմնականում ստացել են մարքեթինգային խորհուրդներ հասարակության մեջ ավելի լայն տարածում ստանալու համար:  «Հետաքրքիրն այն էր, որ մեր արտասահմանյան կոլեգան նշեց, որ ավելի շատ պետք է կենտրոնանալ լոկալ շուկայի վրա, դուրս շատ չնայել, հայկական նոր երաժշտություններ ստեղծել, և հետևել երաժշտության որակին»,- նշեց ֆորումի մասնակից DJ Beatmen-ը: Հայստանում էլեկտրոնային երաժշտության մասսայականացմանն, իհարկե, խոչընդոտող հանգամանքնեեր կան: «Ամենամեծ խնդիրը մեզ համար պետական աջակցության բացակայությունն է, ինչ անում ենք, անում ենք մեր սեփական ուժերով: Գուցե դանդաղ, բայց համառ քայլերով զարգացնենք այս ոլորտը»,- ասաց DJ Beatmen-ը: Երաժշտությունը եթե չէր ստիպում պարել ուղևորներին, առնվազն ստիպում էր շարժել ոտքերը: Դե իսկ միջոցառումը կափոփվի մարտի 7-ին: