Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ սպասում եմ. Վիկ Դարչինյանը՝ պրոֆեսիոնալ ռինգ վերադառնալու մասին (տեսանյութ)

Հասարակություն
vik-darchinyan

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը հնարավոր է կրկին վերադառնա պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա իր մարզական կարիերան ավարտել է 2017 թվականին, սակայն պլաններ ունի կրկին վերադառնալու բռնցաքամրտ՝ չեմպիոնի 10-րդ գոտին ստանալու համար։ «Մարտ ամսին առաջարկ ստացա Ռուսաստանից` մենամարտ անցկացնելու աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնվեցի անցկացնել այդ մենամարտը, քանի որ նա աշխարհի գոտի ուներ: Ես չեմպիոնական 9 գոտի ունեմ, և ցանկացա մենամարտել նաև 10-րդի համար: 3 շաբաթվա ընթացքում մեկ մենամարտ անցկացրի, որը բավականին լավ ստացվեց: Այդ մենամարտի տեսագրությունն ուղարկեցի Մոսկվա, նայեցին ու պետք է պատասխան տային, բայց մինչև հիմա լռում են: Դեռ սպասում եմ»,- նշեց բռնցքամարտիկը։ Վիկ Դարչինյանը նաև ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուզում է իրականացնել Հայաստանում։ Մասնավորապես, ցանկանում է բացել պրոմոտորական կազմակերպություն՝ օգնելու հայ բռնցքամարտիկներին պրոֆեսիոնալ ձևով  մարզվել։ «Այստեղ մենք ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ ռինգում և՛լավ նվաճումներ ունենալ, և՛ լավ գումարներ աշխատել: Այստեղ նրանք կարող են մարզվել, իսկ մարզումային վերջին փուլն անցկացնել ԱՄՆ-ում, իսկ հետո մենամարտ անցկացնել: Ես պատրաստ եմ նրանց հնարավորություն տալ փորձելու իրենց ուժերը: Մնացածն իրենցից է կախված: Երբ ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, ինձ միայն մենամարտելու հնարավորություն են տվել, մնացածը ես ապացուցել եմ քրտնաջան աշխատանքով: Ես ինձնով եմ հասել ամեն ինչի։ Շուտով կհիմնեմ պրոմոտորական կազմակերպություն, որն այդ ամենի հնարավորությունը կտա հայ բռնցքամարտիկներին,- ասում է բռնցքամարտիկը: