Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը

Քաղաքականություն
news1520241154693810503201821

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինին: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ: Ցզյան Այմինը նշեց, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը: Նախարարը ընդգծեց, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի և պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկելու Չինաստանի առևտրի նախարարության հետ: Ցզյան Այմինն իր հերթին հավելեց, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն