Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջ ընտանիքը թունավորվել է գազի թերայրումից

Պաշտոնական
56730

Մարտի 4-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «բնական գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Տիգրան Բ.-ին, վերջինիս կնոջը` 1987 թ. ծնված Լիլիթ Բ.-ին և որդուն` 2014 թ. ծնված Արամ Բ.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տան լոգարանում լոգանք ընդունելիս` գազի թերայրումից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: