Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում հարձակվել են Քսենիա Սոբչակի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
ab318ae23e87a0cfbcd1fd023cc2ead8

Մոսկվայում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը` հաղորդավար Քսենիա Սոբչակը: Այդ մասին Սոբչակը գրել է Twitter-ի էջում` նշելով, որ իրեն նախ հրել և վայր են գցել, ապա նաև անհայտ հեղուկ են լցրել վրան: Սոբչակի պնդմամբ, հարձակման հեղինակը վնասազերծվել է, նրա անունն է Ալան Ձուցև: Հարձակման ընթացքում նա գոռացել է․ - «Ժիրինովսկու համար»: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ նախագահության թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում Սոբչակն ինքը ջուր էր շփել լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմքին: