Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» պարտվեց «Բրայթոնին». Հենրիխ Մխիթարյանի գնահատականը

Սպորտ
a1arsenal-miki-1

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց առաջնության նորեկ «Բրայթոնին»: Նախ երկու գոլ խփեցին դաշտի տերերը: Հանդիպման 7-րդ րոպեին աչքի ընկավ Լյուիս Դանկը, իսկ 26-ին՝ Գլեն Մուրեյը: «Արսենալին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Առաջին խաղակեսի վերջում գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:  «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 83-րդ րոպեին փոխարինվեց: Չնայած այդ հանգամանքին, sofascore.com կայքը նրա խաղը բավականին բարձր գնահատեց՝ 7.2: Ըստ վիճակագիրների մեր ֆուտբոլիստն այդ խաղում կատարել է 2 հարված, 35 ճիշտ փոխանցում, 12 պոկում, 14 անգամ բռնվել է մենամարտի: Հենրիխ Մխիթարյանից ավելի բարձր գնահատական ստացել են Գրանիտ Ջական ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: