Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկել են ALDE-ին «Լուսավոր Հայաստան»-ի անդամակցության հարցը

Պաշտոնական
image1

Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամակցումը «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը ակտիվ փուլում է։ Տեղեկացնում ենք, որ մարտի 2-ին Դանիայի Թագավորությունում «Լուսավոր Հայաստան» Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդիպել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենին։ Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են ALDE-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամակցության և համագործակցության շուրջ հարցերը, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների վերաբերյալ մի շարք խնդիրներ։  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն