Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վեոլիա Ջուր»-ը նշանակած տուգանքները զրոյացրել է

Պաշտոնական
6f44a22c7f62d0ec3ed82ad49f8c8896

Երեք քաղաքացի խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից նշանակված տուգանքները վերանայելու հարցում: Ըստ դիմումատուների՝ իրենց բնակարաններում հին ջրաչափերը նորով փոխարինելուց հետո ընկերության աշխատակիցներն իրականացրել են  լաբորատոր փորձաքննություններ և հայտնաբերել  են արտաքին միջամտությամբ պայմանավորված խախտումներ: Պաշտպանին հասցեագրված բողոքներով քաղաքացիները հայտնել են իրենց անհամաձայնությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքների և նշանակված տուգանքների վերաբերյալ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն նշանակված տուգանքները զրոյացրել է: ՀՀ ՄԻՊ