A
A
ԱԶԲ-ն 32 մլն դոլարի վարկ է տարամադրել «ՍՊԱՅԿԱ»-ին
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր ստորագրել է 32 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ («ՍՊԱՅԿԱ»), որը Հայաստանում սննդամթերք արտադրող և արտահանող առաջատար ընկերություններից մեկն է: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում: Պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը և «ՍՊԱՅԿԱ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երևանում տեղի ունեցած արարողության ընթացքում: