Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԴՊՐՈՑՈՒՄ

Մշակույթ

Օգոստոսի 22-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ստորագրվեց համաձայնագիր Հայ Առաքելական Եկեղեցու եւ ՀՀ Կառավարության միջեւ, որի համաձայն 2003թ. հունվարից Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դասավանդվելու է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ Կրթության եւԳիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: