Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի, անտեր մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-1

ԱԺ-ում ՀՀ նախագահի միակ թեկնածու՝ Արմեն Սարգսյանի առաջադրման հարցի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի ելույթին. «Որ էդքան ցույց եք տալիս ձեր գիտելիքները Հռոմից, օրինակներ եք բերում, գոնե ձեր գրած Սահմանդրությունը կարդայիք: Եթե դա չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտություն» ֆիլմը նայե՞լ եք, թե ոչ, որտեղ գալիս ասում է՝ «վոյսկա զբունտավալիս, ցար նե նաստոյասչիյ»: Դեռ Իվան Գրոզնու ժամանակներից սա առանցքային հարց է՝ ցար նաստոյասչի՞յ, իլի նե նաստոյասչիյ: Աշոտյանն աում է՝ էս ինչ խնդիր է»: Այնուհետեւ, խոսելով Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացի լինել-չլինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ստացվում է՝ մեր նախագահը նե նաստոյասչիյ: Շատ մարդիկ զարմանում էին, թե Սերժ Սարգսյանը ոնց կարող էր մի մարդու ՀՀ նախագահ նշանակել, որի դեմ որեւէ կոմպրոմատ չունենար: Հեսա՝ ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ Սարգսյանի բոլոր հույսերը, ինչպես նա ասում էր հանդիպման ժամանակ: Դուք այսօր ՀՀ նախագահ չեք ընտրվում, այլ ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում: Դուք այդ պաշտոնում պարտավորվում եք կատարյալ հնազանդ լինել»։ Նա նաեւ հայտարարեց, որ այսօր Արմեն Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կյանքում առաջին անգամ այս դահլիճում իր ինքնազգացողությունը վատացել է. «Ես միջանցքում մոտենում եմ ՀՀԿ-ական մի քանի մարդկանց, ում հետ բարեւ-բարլուս ունեմ, կարո՞ղ է՝ դուք իսկականից սատանայական ուժ եք, ասում են՝ ինչի՞, ասում եմ՝ լավ, ինչպես կարելի է՝ առաջին հայացքից բյուրեղյա մաքուր, անբիծ կենսագրություն ունեցող մարդուն, որն է Արմեն Սարգսյանը, մինչեւ վերջերս մեր ընկալման մեջ այդպիսինն էր, բերել, դնել այս մամլակի տակ, դնել նման անհեթեթ վիճակում եւ երկու րոպեում այդ ամբողջ կենսագրությունն արժեզրկել: Հանուն ինչի՞: Լավ, էս երկրի վրա անե՞ծք է դրված. էս երկիրն այդպես էլ օրինական նախագահ չի ունենալո՞ւ: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն Հայաստանը գլորում են բրեժնեւյան լճացման ճահիճը: Նույնիսկ ես, որ քննդատում եմ՝ առանց արգելակների, մեկ-մեկ մտածում եմ՝ հանկարծ այնպես չըկալվի, որ ես անձնավորված եմ քննադատում: Երեկ ռադիոյով լսում էի Գեւորգ Կոստանյանի ընտրության հետ կապված ելույթները՝ մեր իրավաբանության ակունքը, արեգակը...Կոստանյանին տեսա, ասացի՝ ես քո փոխարեն գետինն էի մտնում, բա մի մարդը մյուսի հասցեին էդքան գովեստներ կշաղակրատի՞: Էս ի՞նչ է կատարվում: Բա նորմալ մարդն իր հասցեին էդպիսի դիֆերամբներ կընդունի՞: Ու այսօր էդ էստաֆետը Սամվել Ֆարմանյանը ու մյուսները վերցրեցին: Հիմա՝ Արմեն Սարգսյանը.... արեգա՜կ է բացվել մեր երկրի վրա... Բա, հլը պատկերացրեք, այ էս շարքի մեր գործընկերները (ցույց է տալիս ՀՀԿ-ական պատգամավորների շարքերը-խմբ.) ինչեր են ասելու Սերժ Սարգսյանի մասին: Բա, հիմա եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի ՀՀ ոչ մի պաշտոնում, անտեր մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»: