Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը Արմեն Սարգսյանին առաջարկեց միասին աճեցնել «կաղամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6

ԱԺ-ում ՀՀ նախագահի միակ թեկնածու՝ Արմեն Սարգսյանի առաջադրման հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն իր ելույթում նշեց, որ Արմեն Սարգսյանը յուրահատուկ կամուրջ է լինելու ՀՀ ԱԺ 6-րդ եւ 7-րդ գումարումների միջեւ, քանի որ նա այդ ժամանակ դեռ պաշտոնավարելու է: Նա իր խոսքում պատմական ակնարկ արեց՝ հիշեցնելով հռոմեական կայսր Դիոկլետիանոսին, որը որոշեց գնալ իր ծննդավայր՝ հողամասում կաղամբ աճեցնելու. «Երբ նրա հետեւից եկան՝ հրավիրելու կրկին Հռոմ, նա ասաց՝ դուք չէիք գա իմ հետեւից, եթե տեսնեիք, թե ինչ կաղամբ եմ ես աճեցրել: Պարոն Սարգսյան, կարծում եմ, ձեր համաձայնեցումը՝ վերադառնալ մեծ քաղաքականություն, պայմանավորված է, որ այդ «կաղամբ»-ը մեր երկրում մենք միասին պետք է աճեցնենք: Մենք պետք է ստեղծենք մի քաղաքականություն, որտեղ աճեցված կաղամբը կլինի բոլորինը»: