Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Արարատի» հոկեյիստները ավարտեցին ելույթները (տեսանյութ)

Սպորտ
sport-ararat-hokey

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը ավարտեց ելույթները Բելառուսի տափօղակով հոկեյի բարձրագույն խմբի 2017-18թթ բաց առաջնությունում: Հայաստանը ներկայացնող թիմը կանոնավոր առաջնությունում կայացած 52 խաղում վաստակելով 92 միավոր, 14 մասնակիցների մեջ գրավել էր 7-րդ տեղը: Փլեյ-օֆֆում «Արարատը» հանդիպեց «Գոմել-2-ի հետ: Արարատցիները չնայած հաղթանակով սկսեցին սերիան (4:3), սակայն հետո պարտվեցին հաջորդ երեք խաղերում (2:5, 3:6, 3:6) եւ դուրս մնացին հետագա պայքարից: