Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեղատնային բիզնեսը դարձնում են մոնոպոլ» (տեսանյութ)

Հասարակություն
Marina-Atoyan

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, ուսումնասիրելով դեղորայքը դեղատոմսերով բաց թողնելու վերաբերյալ Կառավարության որոշումը, մի շարք ուշագրավ իրողություններ է պարզել: «Փորձ է արվում դեղատնային շուկան դարձնել մոնոպոլ»,- ասում է նա: Տիկին Խաչատրյանը համոզված է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կլինեն դեղատներ, որոնք կաշխատեն առանց դեղատոմսերի, սակայն կթանկացնեն դեղորայքը: Հետո հնարավոր է, որ այդ դեղատները ծանոթ բժիշկներից գնեն դեղատոմսեր: «Այն դեղատները, որոնք կաշխատեն դեղատոմսերով, կփակվեն, իսկ աշխատողները կարտագաղթեն»,- ասում է նա: Տիկին Մարինան նշում է, որ դեղատոմսերում նշվելու է դեղորայքի քիմիական բաղադրությունը, իսկ դա դեղատան աշխատողի համար խնդիր է դառնալու, քանի որ շատ դեղատներում աշխատում են ուսանողներ: «Եթե հիվանդն ունի 6 դեղի կարիք, բժիշկը ձևաթղթում իրավունք ունի նշել 2-ի անունը: Նշանակում է՝ բժիշկը պետք է լրացնի 3 ձևաթուղթ: Եթե դեղատունն ունի միայն դեղորայքից 1-ը, կարող է դա բաց թողնել՝ դիմացը նշելով իր դեղատան անունը, իսկ թերթիկը հանձնվում է այն դեղատանը, որտեղից բաց է թողնվում ձևաթղթի վրա նշած 2-րդ դեղամիջոցը»,- նշում է նա: Ավագանու անդամը մտավախություն ունի, որ դեղատները դեղորայքը կարող են  վաճառել առանց դեղատոմսի և ասել, որ միայն մի դեղորայքն են ունեցել: «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն էլ նշում է, որ Արդարադատության նախարարությունը չի պարզաբանում, թե որ անհրաժեշտությունից դրդված է նման որոշում կայացնում: «Երբ հիվանդը բժշկի չի այցելում, 2 պատճառ կա՝ սոցիալական ցածր մակարդակը և բժշկի հանդեպ ունեցած անվստահությունը»,- ասում է նա և հավելում, որ պետական մակարդակով մարդուն բժշկի այցելել ստիպելը սպառողի իրավունքների խախտում է: