Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում հյուրընկալել են Ավստրալիայի Ուելս նահանգի հայազգի վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
25A2C996-4F66-4E49-A4CE-7416CDC660A4_cx2_cy6_cw90_w1023_r1_s

Ամերիկայի ձայն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում: «Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ», - Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլեւ՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Վաշինգտոնի սրտում գտնվող Արամյան տանը Գլեդիս Բերեջիկլյանն իր կյանքի ճանապարհի մասին պատմեց երիտասարդներին. «Հայ լինելը հեշտ չէ, մեր պայքարը հեշտ չէ, բայց բոլորս նույն քայլերով առաջ կգնանք, աշխարհի չորս կողմը մեծ ընտանիք ունենք եւ իսկապես դա զգում եմ»: Նոր Հարավային Ուելս նահանգային վարչապետի խոսքով, Ավստրալիայի 50-հազարանոց հայ համայնքը շուրջ կես դարի պատմություն ունի ու թեեւ ԱՄՆ-ի համայնքի նման ազդեցիկ չէ, այնուամենայնիվ, կարեւոր դեր է խաղում երկրի կյանքում: «Հայերը միշտ շնորհակալ են այն երկրներին, որոնք պատմության ծանր պահին ապաստան են մեզ տվել եւ ի պատասխան գործով են հայտնել երախտագիտությունը», - նշում է Գլեդիս Բերեջիկլյանն, ավելացնելով, որ այսօր Ավստրալիայի առաջատար բժիշկների թվում շատ են նաեւ հայերը: Ինչ վերաբերում է արտերկրում հայկական մշակույթի ու լեզվի պահպանությանը, ապա այդ գործում իր կյանքում հիմնական դերը խաղացել է ընտանիքն ու հայ համայնքը. «Որեւէ երկրի մեջ կարող եք ապրել, բայց շատ կարեւոր է, որ մեր հայապահպանման պայքարը շարունակվի»: