Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պիտի գնաս բժշկին փող տաս, չէ՝ գնա մեռի». հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
Dexorayq-asulis

Այս տարվա մարտի 1-ից կառավարության որոշմամբ Հայաստանում գրանցված դեղորայքի 85 %-ը բաց կթողնվի դեղատոմսերով: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի փորձագետ, հոգեբան Սամվել Խուդոյանի բնորոշմամբ՝ սա պետական բիզնես ծրագիր է՝ կոռուպցիոն ռիսկերով, քանի որ դեղորայքի դիմաց վճարելուց բացի, հիվանդը պետք է վճարի նաև բժիշկներին: Իսկ սոցիալապես անապահով ազգաբնակչության համար դա լուրջ խնդիր է: «Մարդուն զրկում են ընտրության իրավունքից, ասում են՝ պիտի գնաս բժշկին փող տաս,  չէ՝ գնա մեռի»,-ասում է նա: Ըստ պարոն Խուդոյանի՝ դեղատոմսերի վաճառքից առաջացած մեծ գումարները գնալու են ոչ թե պետական բյուջե, այլ՝ անհատների գրպաններ: «Բացի այդ, օրինակ՝ խրոնիկ հիվանդները, երբ տարիներ շարունակ նույն դեղորայքն են օգտագործել, այսօր ինչ իմաստ ունի նույն դեղը ստանալու համար լրացուցիչ այցելել բժշկի»,- ասում է նա:  «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթյանը այս որոշումը համարում է միջազգային կառույցների ճնշումների արդյունք: «Առողջապահական, կրթական համակարգերի հանդեպ վստահություն չկա»,- ասում է նա և ավելացնում, որ տվյալ որոշման անհրաժեշտությունը գուցե կա, բայց ոչ այսօր: