Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել և առաքել «Երկիր Ծիրանիի» նամակները. տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled8

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ քրեորեն հետապնդելի արարքներ կատարելուց հետո մինչ օրս որևիցե մի անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ: Այս անպատժելիության հետևանքով՝ շարունակում են խոչընդոտել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները: Այսպես, թույլ չեն տալիս խմբակցության ծառայողական մեքենայի կայանումը քաղաքապետարանի ավտոկայանատեղիում, չեն մաքրում խմբակցության աշխատասենյակը, արգելում են լրագրողների աշխատանքը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետ, քաղաքապետարանի կայքէջից հեռացնում են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների ինքնակենսագրականները: Այսօր այս ամենին գումարվել է ևս մեկը՝ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը պարտավոր է իրականացնել նամակների փոստային առաքումը, հրաժարվել է ընդունել և առաքել  «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները: Մինչդեռ Երևանի ավագանու անդամների կողմից նամակներ և դիմումներ ուղարկելը Երևանի քաղաքապետարանից հանդիսանում է յուրաքանչյուր խմբակցության աշխատանքի բնականոն մասը: Սույն և վերոնշյալ փաստերը վկայությունն են ՀՀԿ-ի կողմից արհեստական և էժանագին խոչընդոտներ հարուցելու ապօրինի մոտեցման և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության բնականոն գործունեությունը նման կերպով խաթարելու պարզունակ ընկալման:      «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն