Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լա՞վ եք պարոն Կոստանյան, հուսամ` գիշերները լավ եք քնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled7-2

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր ելույթում, վերհիշելով մարտի մեկին նախորդող օրերը, մի դրվագ հիշեց, երբ ցույցերի ժամանակ հարց էր ուղղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` արդյոք իշխանությունները զենք կկիրառեն մարդկանց նկատմամբ. «Առաջին նախագահն ասաց` Ռոբերտ Քոչարյանը նախագահ է, նա դա գիտակցում է, ու երբեւիցե նման բան չի անեի։ Մինչդեռ իրականում Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմության պակաս ուներ ու չէր էլ գիտակցում նախագահի ինստիտուտ պատասխանատվությունը։ Ժողովուրդն ընդամենը իրացնում էր իր իրավունքներն ու պաշտպանում, իսկ դա ավարտվեց արյամբ։ Մարտի մեկը ոչ թե գարնան, այլ այդ իրադարձությունների հետ է ասոցացվում։ Ինչո՞ւ իշխանություններն իրենց մեջ ուժ չեն գտնում հայտարարելու, որ անիրավաչափ ուժ են կիրառել»: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ելույթում հայտարարեց, որ մարտի մեկի իրադարձությունների դիրիժորը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Ապա` դիմելով Գեւորգ Կոստանյանին` ասաց. «Լա՞վ եք պարոն Կոստանյան, հուսամ` գիշերները լավ եք քնում. առյուծի սիրտ պետք է ունենալ, որպեսզի նման հարցազրույցից հետո գալ այս լսումներին»։ Այնուհետեւ, նա ընթերցեց ավագ դպրոցներում դասավանդվող պատմության դասագիրքը, որտեղ նշված է մարտի մեկի մասին. «Ուզում եմ` եւս մեկ անգամ արձանագրել` քանի դեռ պետությունը զավթված է, արդարադատություն չի լինելու։ Այս լսումներն ուղղակի մխիթարանք են էմոցիոնալ ֆոնի վրա։ Միշտ հատուցում լինում է»: Դահլիճը սկսեց ծափահարել։