Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առևանգման մեջ հետախուզվողը բերման ենթարկվեց Վանաձորից

Պաշտոնական
151936850749

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին, ժամը 00.05-ին, Վանաձորի Չուխաջյան թաղամասի թիվ 9 շենքի մոտից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արտյոմ Ն.-ն, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի և 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի մեղադրանքներով: