Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵՆԱԿ

Սպորտ

Մոսկվայում այսօր ավարտվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին մասնակցում էին 10 ճանաչված գրոսմայստերներ:

Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին 9-րդ տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Ոչ-ոքի խաղացին նաեւ առաջատարների խմբում գտնվող Լեկոն եւ Պոնոմարյովը, որոնք այս տուրում մրցում էին միմյանց հետ:

Այպիսով 5.5-ական միավորով առաջին տեղը բաժանեցին Արոնյանը, Լեկոն եւ Պոնոմարյովը: