Ֆլորիդայի հրաձգությունից հետո Թրամփը առաջարկել է զինել ուսուցիչներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, լսելով մի շարք մարդկանց հուզիչ պատմությունները, առաջարկել է ուսուցիչներին զինել իրենց իսկ ինքնապաշտպանության համար: «Սա միանշանակ հօգուտ կլինի այն մարդկանց, որոնց վրա հարձակում կգործեն: Զենքին ավելի լավ տիրապետելու համար նրանք հատուկ դասընթացների կհաճախեն»,-ասել է Թրամփը: Հանթեր Փոլաքը՝ տուժած Մեդոու Փոլաքի եղբայրներից մեկը, իր խոսքում նշել է. «Ես կողմ եմ Փրամփի որոշմանը, ես կորցրել եմ քրոջս: Եվ ինչպես պարոն Թրամփը նշեց, եթե դուք կարողանայիք զինել ուսուցիչներից գոնե 20 %-ին, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ: Միակ հնարավոր տարբերակը այն կլինի, որ ամբողջ տարվա ընթացքում դպրոցում լինեն զինված մարդիկ, ովքեր կհսկեն դասարանները:» Բայց ոչ բոլորն են հավանություն տալիս Թրամփի գաղափարին: Այս միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման եկած ուսանողներն ու նրանց ծնողները պահանջել են հարցը լուծել զենքի միջոցով: Նախագահը խոստացել է աջակցել նրանց և հնարավորինս արագ լուծում գտնել հարցում: Աղբյուրն՝ այստեղ