Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Կարապետյանը զբաղեցրեց 42-րդ տեղը օլիմպիական խաղերում

Սպորտ
a1olimpiada-1

Փհենչհանում շարունակվող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, որը լուրջ խնդրի առջեւ էր հայտնվել մրցումներից առաջ, քանի որ կոտրվել էին նա տրամադրության տակ եղած դահուկները: Բարեբախտաբար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից գնած նոր դահուկները ժամանակին տեղ հասան, եւ մեր մարզիկը հասցրեց պատրաստվել իր միակ մեկնարկին: Ոլորավայրէջքի մրցումներում Աշոտ Կարապետյանը ընդհանուր հաշվարկով  ցույց տվեց 2:08.08 արդյունք եւ 107 մասնակիցների մեջ զբաղեցրեց 42-րդ տեղը: Սա Փհենչհան-2018-ում Հայաստանի մարզիկների կողմից ցույց տված լավագույն արդյունքն է: Այդպիսով, մերոնք ավարտեցին մրցելույթները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: