Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«200-400 հազար դրամ կխնայեմ, եթե իմ դեղերը Վրաստանից բերեմ» (տեսանյութ)

Հասարակություն
dex

Առողջապահության նախարարությունն իրականությունից կտրված է, մասնավոր հատվածի (դեղ արտադրող, դեղատուն)  հետ հաշվի չի նստում, անդրադառնալով որոշ դեղերի  դեղատոմսով բաց թողնելու նոր կարգին, ասաց  Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: «Մեզ հետ համագործակցության արդյունքում չի լինի այնպես, ինչպես միշտ լինում է: Օրենքն ընդունվում է, հետո հետադարձ մտածում են, թե ոնց ենք սրա տակից դուրս գալու: Չեք կարող նստել մի սենյակում 4-5 հոգով որոշել, կեսը ձայն են հանում, մյուս կեսը՝ոչ  եւ արդյունքում ընդունում եք մի օրենք, որը ժողովրդին խառնում է իրար»: Սամվել Զաքարյանին մեկ այլ խնդիր էլ է մտահոգում: «Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով ավելանում է: Արդեն տարիներ շարունակ ահազանգում ենք, որ դեղերի 40 տոկոսը «կոնտրաբանդայի» ձևով բերվում է Վրաստանից, որովհետև այնտեղ 20 տոկոս ԱԱՀ չկա և 2-3 անգամ էժան է: Ամեն մի տաքսիստ, ամեն մի տուրիստ մտնում դեղեր է առնում և գալիս է Հայաստան: Ավելին, հիմա արդեն գնում բուժվում են, մի քանի ամսվա դեղերն էլ առնում են և հետ գալիս Հայաստան: Իմ օրինակով ասեմ՝ իմ  դեղերը գնելու համար 200-400 հազար դրամի խնայողություն կանեմ, եթե Վրաստանից բերեմ»: Նա նշեց, որ պարբերաբար առաջարկում են կառավարությանը, որպեսզի Հայաստանում հանվի դեղերի վրա կիրառվող 20 տոկոս ԱԱՀ-ն: