A
A
Ռուբեն Վարդազարյանը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Վարդազարյանը: ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց, որ Արդարադատության խորհուրդը որոշել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ից Ռուբեն Վարդազարյանը նշանակվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Նա 2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։