Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություններ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում

Քաղաքականություն
Untitled-corrllage

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Կառավարման խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Միջազգային կապերի պատասխանատու է ընտրվել ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։ Կենսագրականներ Մանե Թանդիլյան   «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ Ծնվել է 1978 թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում: 1999թ.  Ավարտել է Երեւանի Պետական Մանկավարժական  Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան: 2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: 2016թ. ACCA անդամ 2003-2004 թվականներին ՝ ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում (Արտադրություն) 2004 թվականին՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում (Արդյունաբերություն) 2004-2006 թվականներին՝ գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում (Շինարարություն) 2006-2008 թվականներին ՝ գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում (ՏՏ) 2009 թվականից առ այսօր՝  ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա:    Վիկտոր Ենգիբարյան Ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։ Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Բոխումի Համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետ՝ եվրոպագիտություն և տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարում: Վերապատրաստվել է Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնում, Հագենի հեռակա համալսարանում։ Աշխատել է ՀՀ ՊՆ ՄԱԿ-ի հետ համատեղ ականազերծման ծրագրում՝ որպես ականների քարտեզագրող: 2005 թ-ին հիմնադրել և ղեկավարում է Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը: Իրականացրել է զարգացման և բիզնես խորհրդատվություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և UNDP-ի համար։ Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է և «Տնտեսական համագործակցության Եվրոպական լիգա»-ի հայաստանյան կառույցի գլխավոր քարտուղար: Հայ Ակադեմիականների Միության գործադիր խորհրդի անդամ է։ Սովորում է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (մինչև 2018 թ-ի հունիս)։ Ամուսնացած է, ունի երկու երեխա: