Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղից գտնենք լավ մանկագիր. Էդվարդ Միլիտոնյան (տեսանյութ)

Մշակույթ
Untitled1-9

«Վերջին տարիներին հետաքրքրությունը գրքի հանդեպ աճել է։ 90-ականներից՝ երկու հազարականները, գիրք հասկացողությունը մղվեց հետին պլան։ Այսօր պատկերն այլ է», -ասում է գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Նրա խոսքով մանկական գիրք տպելը թանկ հաճույք է ամբողջ աշխարհում։ Սակայն մանկական գրքի պակաս, այսօր  չունենք։  Այլ հարց է, թե որտեղից գտնենք լավ մանկագիր: Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը, որն արդեն դարձել է ավանդական ու 14-րդ անգամ է անցկացվում, «Խնկո Ապոր» գրադարան էր բերել հրատարակիչների, երեխաների ու նույնիսկ Չեխիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Պետր Միկիսկային, ով հեքիաթ էր կարդացել երեխաների համար։ «Գիրքը բաց պատուհան է դեպի մեծ աշխարհ։ Տարբեր երկրների մշակույթների մասին տեղեկանալու լավագույն միջոց,- ասաց դիվանագետը՝  երեխաներին ուղղված իր խոսքում ։ Տպագիր գրքին երբեք չի փոխարինի էլեկտրոնային տարբերակը, թեկուզ վաղն անգամ «միջուկային» տարբերակներ լինեն, վստահ են հրատարակիչները ։ Խնդիրն այն է թե որքանով ծնողները պատրաստ են գումար տրամադրել գիրք առնելու։ «Բառն աշխարհ է»,-ասում էր Հովհաննես Թումանյանը։ Այսօր ամենայն մեծ բանաստեղծի ծննդյան օրն է, որը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր։ https://youtu.be/AodPw8dnX88